Երեկ՝ դեկտեմբերի 5-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Կարմիր սատանաները» 2:1 հաշվով հաղթանակ տարան Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ, սակայն խաղադաշտում կրկին չհայտնվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին նույնիսկ հայտացուցակում չէր ընդգրկել:
Ըստ Daily Express բրիտանական թերթի՝ Մխիթարյանի մասնակցությունը Մանչեսթր Սիթիի դեմ կիրակի կայանալիք խաղին ևս կասկածի տակ է:
Daily Express-ը գրում է, որ Մխիթարյանը ոչ ցանկալի անձ է դարձել «Օլդ Տրաֆորդում», և առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Յունայթեդը կվաճառի Մխիթարյանին: