ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին նախատեսվող հայտարարությունից առաջ Ֆրացիսկոս Պապը կոչ է արել հարգել քաղաքի կարգավիճակը, որպեսզի Մերձավոր Արևելքում նոր լարված իրավիճակ չստեղծվի, հայտնում է Reuters գործակալությունը:
Պապը կոչ է արել հարգել Միացյալ Ազգերի Կազմակերպության ընդունած բանաձրերը:
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամպը պատրաստվում է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք և սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը այնտեղ տեղափոխելու գործընթացը:
Վատիկանը աջակցում է Իսրայել-Պաղեստին հակամարտության լուծման «երկու պետություն» տարբերակին, որով կողմերն արդեն համաձայնության էին եկել քաղաքի կարգավիճակի շուրջ: