ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում»,- ասել է Պուտինը ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին իրենց աջակցության համար և վստահություն հայտնել, որ «հաջողության կհասնեն»:
«Ռուսաստանը միայն առաջ կգնա, և այդ շարժը երբեք չի դադարեցվի», - ասել է Պուտինը: