ԱՄՆ-ն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է հռչակել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք՝ նշելով, որ կհանձնարարի Պետքարտուղարությանը սկսել ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:
«Այսօրվա որոշումը ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչումը», - ասել է երկրի նախագահը: