Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն այնտեղ տեղափոխելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»:
«Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը չի փոխի այն փաստը, որ Երուսաղեմն արաբական մուսուլմանական հող է», - ասվում է պաղեստինյան իսլամական շարժման հայտարարությունում: Նշվում է, որ Թրամփի այս որոշման պատճառով պարտվում է ինչպես Թրամփը, այնպես էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին և հրահանգել է պետդեպարտամենտին ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: