Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին նա հայտարարել է Անկարայում Հունաստան այցին ընդառաջ, հաղորդում է TASS-ը:
«Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ես կբանակցեմ Հռոմի Պապի հետ, ես կբանակցեմ նաև պարոն Պուտինի հետ: Երուսաղեմը վերաբերում է ոչ միայն մուսուլմաններին, այլև՝ քրիստոնեաներին»,- ասել է Էրդողանը: