Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը անցած ամիս վաճառվել էր աճուրդում ռեկորդային 450 մլն. դոլարով, կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» տեղախոխվում է Աբու Դաբիի Լուվր»,- Twitter-ում երեք լեզվով՝ արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն, գրված է հոկտեմբերին բացված թանգարանի միկրոբլոգում:
Կտավի գնման գաղտնիքն այդպես էլ չբացահայտվեց. դեռ պարզ չէ՝ ով է դա Վինչիի գլուխգործոցի գնորդը: Նա աճուրդին մասնակցել էր հեռախոսով և նախընտրել էր անանուն մնալ: Կտավի նախնական գինը հայտարարվել էր 100 մլն. դոլար, իսկ աճուրդը տևել էլ 20 րոպե: