Նոյեմբերին Քիմ Քարդաշյանը ներկայացրել էր իր օծանելիքը 3 վարիացիաներով՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus և Crystal Gardenia Oud՝ 30-60 դոլար արժողությամբ։ Վաճառակետերում ապրանքի հայտնվելուն Քարդաշյանի երկրպագուները սպասել են ողջ աշխարհում, սակայն այն հասանելի չի եղել բոլորին։
Փոխադրումների միջազգային FedEx ընկերությունը հրաժարվել է օծանելիքը Ավստրալիա և Նոր Զելանդիա տանել դրանցում սպիրտ պարունակող դյուրավառ նյութի պատճառով:
Ավստրալացիները, ովքեր անհամբերությամբ սպասել են պատվերներին, հետ են պահանջել իրենց գումարները, քանի որ կայքում չեն հայտնել այդ երկիր մատակարարումների դադարեցման մասին։
Կայքում օծանելիքի հայտնվելուց մեկ ժամ անց Քարդաշյանին հաջողվել է վաստակել 1.3 մլն դոլար, իսկ մեկ օր անց այդ գումարն ավելացել է 10 անգամ: