Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել խորացնել եվրոպական ինտեգրացումը և մինչև 2025 թվականը ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգներ», հայտնում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է եվրոպական սահմանադրական համաձայնագիր, որը կստեղծի դաշնային Եվրոպա», - հայտարարել է Շուլցը:
Շուլցը կարծիք է հայտնել, որ միայն ամրապնդված միությունը կկարողանա դիմակայել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում ուժեղացող աջ ազգայնականների շարժմանը: