Տրապիզոնի ժանդարմերիային հետախուզության նախկին ղեկավար, փոխգնդապետ Մետին Յըլդըզը հայտարարել է, որ իշխանությունները հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից դեռ վեց ամիս առաջ իմացել են Դինքի դեմ ծրագրվող դավադրության մասին, որի նպատակը նրան սպանելն էր: Հայտարարությունն արվել է դեկտեմբերի 5-ին՝ Դինքի գործով դատավարության ժամանակ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»՝ հղում կատարելով թուրքական Hurriyet-ին:
Փոխգնդապետի խոսքով՝ նա այդ մասին տեղեկացրել է իր ղեկավարին՝ Տրապիզոնի ժանդարմերիայի ղեկավար Ալի Օզին, ով ավելի ուշ ասել է, թե նման բան չի հիշում:
«Ես մեզավոր եմ, որ աշխատակիցներիս չեմ հանձնարարել գրանցել նման հաղորդագրությունները: Այդ հարցում տեղեկատվությունը բաց է թողնվել»,- ասել է Օզը: