Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները գրառումներով գրոհել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի էջը:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը` նրանք պահանջում են դաշտ վերադարձնել հայ կիսապաշտպանին: Մոուրինյոն թիմի վերջին 6 հանդիպումներից 5-ի ժամանակ Մխիթարյանին դաշտ դուրս չի բերել։
Մեկնաբանություններ գրողների թվում մեծամասնությունը հայեր են: Մեկնաբանություններում առկա են երկրի դրոշով նշաններ, ինչպես նաև լացող էմոջիներ:
Ոմանք Մոուրինյոյին հիշեցրել են, որ «Միկին լավագույնն է», «Մխիթարյանին պետք է վերադարձնել» և «Մի մոռացեք Մխիթարյանի ներդրումը «Խոսե» ակումբում»: