Apple ընկերությունը մտադիր է գնել Shazam ծառայությունը, որի օգնությամբ կարելի է ճանաչել մեղեդիներն ու պատկերները, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով ամերիկյան TechCrunch առցանց պորտալը։
Ըստ պորտալի տեղեկությունների՝ գործարքի մասին կհայտնեն դեկտեմբերի 11-ին։ Պարբերականը նշում է, որ գործարքի գումարը կկազմի մոտ 400 մլն դոլար։ Հրապարակման մեջ ասվում է, որ որոշ գնահատականներով՝ Shazam-ի արժեքը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը։
Apple-ի ու Shazam-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել գործարքի մասին տեղեկությունները։