Հորդանանի Արևմտյան ափին, Գազայի հատվածում և Երուսաղեմում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 1100 մարդ է տուժել, հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Օրերս պաղեստինցիները «զայրույթի օր» են կազմակերպել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշման հետ կապված: Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել իսրայելցի ուժայինների հետ: