ՄԱԿ-ի գնահատականներով Համաշխարհային մասշտաբով տարեկան կաշառքի չափը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար: Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին նշվող Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:
Միևնույն ժամանակ համաշխարհային տնտեսությունը կորցնում է ևս 2.6 տրիլիոն դոլար կոռուպցիոն գործողությունների արդյունքում:
ՄԱԿ-ի Զարգացման նախագծերում հստակեցրել են, որ զարգացող երկրներում կոռուպցիայի պատճառով տնտեսական կորուստները 10 անգամ գերազանցում են զարգացման նպատակով միջազգային օգնության չափերը: