Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 10-ին կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները, փոխացնում է News.amSport-ը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով կմրցի անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:
Նախորդ 7 տուրերի բոլոր պարտիաները հայ գրոսմայստերն ավարտել է ոչ ոքի և 3.5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ֆաբիանո Կարուանան ու Յան Նեպոմնյաշչին, որոնք ունեն 4.5-ական միավոր:
London Chess Classic, 8-րդ տուր.
Մայքլ Ադամս (Անգլիա) - Լևոն Արոնյան (Հայաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)