Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը Արաբական պետությունների լիգային կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման համար, հայտնում է Jerusalem Post-ը:
Նրա խոսքերով ԱՄՆ-ի դիրքորոշման վրա ազդելու համար անհրաժեշտ է նախ ընդունել կանխարգելիչ միջոցներ՝ այդ թվում նաև դիվանագիտական, իսկ եթե դրանք արդյունք չտան, սահմանել քաղաքական, տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ:
Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար: