Բեռլինի արևմուտքում՝ սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում, հայտնաբերվել են փամփուշտներ, հայտնում է Berliner Morgen Post-ը:
Նշվում է, որ վարորդը ավտոկայանատեղիում ձմեռային անվադողերի հետևում պոլիեթիլենային տոպարկներում 7.65 տրամաչափի մոտ 200 փամփուշտ է հայտնաբերել:
Ոստիկանությունում հայտնել են, որ պայմանավորված սուրբծննդյան տոնավաճառին մոտիկության և այն հանգամանքի հետ, որ ստորգետնյա ավտոկայանատեղիի վերևում մզկիթ է գտնվում, տագնապ է հայտարարվել:
Ոստիկանությունում ճշտում են գտածոյի ծագումը, սակայն նախնական տվյալների համաձայն այն կապ չունի ահաբեկիչների հետ: