Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին հրավիրել է Կահիրե` Երուսաղեմի հարցով երկկողմ խորհրդակցությունների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հրավեր է ուղարկել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին դեկտեմբերի 11-ին Կահիրեում մասնակցելու ու քննարկելու Իսրայելի ճանաչման շուրջ ընթացող զարգացումները երկկողմ բարձր մակարդակի խորհրդակցություններում», - ասվում է հաղորդագրության մեջ: