Հայաստանը 2017-ի առաջին եռամսյակում $5,6 մլն ներդրում է արել Վրաստանում: Այդ են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, փոխանցում է Panarmenian-ը:
Հաղորդագրության համաձայն, ՀՀ ուղիղ ներդրումները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 30 տոկոսով: 2016-ին Հայաստանը $3,97 մլն էր ներդրել հարևան երկրում:
Առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՀ ներդրումները կազմել են $2,53 մլն և $3,15 մլն համապատասխանաբար, մինչդեռ երրորդ եռամսյակում Վրաստանից դուրս է բերել $12.700 մլն: