Սաուդյան Արաբիայում 35-ամյա արգելքից հետո առաջին անգամ կինոթատրոններ կբացվեն
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են երկրում կինոթատրոնների աշխատանքի նկատմամբ արգելքը. արդեն 2018 թվականի մարտին թագավորությունում կսկսեն գործել առաջին կինոթատրոնները, հայտնում է BBC-ին:
Արգելքի չեղարկումը գլխավորապես թելադրված է տնտեսական պատճառներով: Նավթի ցածր գների պատճառով երկիրը փնտրում է ֆինանսավորման նոր աղբյուրներ, որոնցից է զվարճանքների ոլորտը:
Ֆիլմերի հանրային ցուցադրությունը Սաուդյան Արաբիայում արգելվել էր 1980-ականների սկզբին իսլամական արմատականների ճնշմամբ: Նրանց համոզմամբ կինոթատրոնները խարխլում են երկրի բարոյական հիմքերը և նպաստում են այլասերվածության աճին: