Ամերիկյան վարչակազմը պատրաստ է համաձայնել Սիրիայում իշխանության ղեկին նախագահ Բաշար Ասադի մնալուն մինչև երկրում հաջորդ նախագահական ընտրությունների անցկացումը, որը նախատեսված է 2021 թվականին: Այս մասին գրում է The New Yorker պարբերականը՝ ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներին հղումով:
«Այդ որոշումն արտացոլում է … տեղում ռազմական իրողությունը և Սիրիայի դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի և «Հզբոլլահ» շարժման հաջողությունը», -նշում է պարբերականը:
Չնայած ԱՄՆ-ը Սիրիայում արշավի համար 2014 թվականից ի վեր 14 մլրդ դոլար է ծախսել՝ «փաստերը դեպքի վայրում ամերիկյան վարչակազմին ստիպում են համաձայնել Սիրիայում իշխանության ղեկին Ասադի մնալուն առնվազն ևս 4 տարի ժամանակով», ասվում է հոդվածում: