Ամանորն առանձնահատուկ տոն է, և այն արժանավայել կերպով դիմավորելու համար հարկավոր է հոգ տանել ճիշտ տոնական մենյուի մասին: Այն պետք է պատրաստ լինի՝ հաշվի առնելով ոչ միայն հյուրերի ճաշակը, այլև գալիք տարվա խորհրդանիշի:
2018 թվականը կլինի դեղին շան տարի: Շունը սիրում է համեղ ուտել: Եվ քանի որ Շունը ընտանի կենդանի է և սիրում է միայն բնական ամեն ինչ, խուսափեք խանութի աղցաններից և արագ սննդից:
Ինչպես ցանկացած գիշատիչ, շունը հատկապես միս է սիրում: Հետևաբար, 2018 թվականի Ամանորի սեղանին պետք է անպայման միս լինի: Շատ միս... Խոզապուխտ, տապակած բադ, նապաստակ տոմատի սոուսով, շոգեխաշած գառան միս բանջարեղենով, տավարի մսով բիֆստռոգանոֆ, ծխեցրած հավ և, իհարկե, խորոված:
Որպես խմիչք, լավագույնն է շամպայնը, գինին և սովորական թեյը կամ սուրճը:
Դեղին շան տարին նշանակում է, որ տոնական սեղանին պետք է լինի դեղին միրգ ու բանջարեղեն. նարինջ, մանդարին, տանձ, խնձոր, բանան:
Սակայն շներին չի կարելի պահանջկոտ անվանել, այնպես որ դուք կարող եք պատրաստել ցանկացած սնունդ և խմիչք, միայն թե ավելի լավ է հրաժարվել ձկից, նույնիսկ շատ թանկ ձկից. Ահա մի համեղ և գեղեցիկ բաղադրատոմս տոնական Նոր տարվա մենյուի համար...
Ամանորյա աղցան «Շուն»
Բաղադրությունը`
խաշած կարտոֆիլ - 6 հատ,
եփած ձու - 4-5 հատ,
ծխեցրած հավ - 250 գ,
խաշած գազար - 1 հատ,
թթու վարունգ - 2 հատ,
պինդ պանիր - 80 գ,
աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի,
մայոնեզ – ըստ ճաշակի,
սև ձիթապտուղ առանց կորիզի (ձևավորման համար) - 3 հատ,
ապխտած երշիկ (ձևավորման համար) - 1 կտոր:
Մի մեծ հարթ ափսեի վրա շան տեսքով լցնել խաշած և քերած կարտոֆիլը, վրան աղ և պղպեղ անել, պատել մայոնեզով: Որպես երկրորդ շերտ լցնել ապխտած հավը փոքր կտորներով, վրան մի թեթև մայոնեզ ավելացնել, որպեսզի աղցանի հաջորդ շերտը չփշրվի: Հաջորդ շերտը պատրաստել մանրացված սպիտակուցից (1-2 սպիտակուց թողեք զարդարելու համար), և մի քիչ աղ ու մայոնեզ: Փոքր խորանարդիկներով կտրատած թթու վարունգը կկազմի հաջորդ շերտը, կրկին մի քիչ մայոնեզով: Այնուհետև ավելացրեք խիտ պանրի շերտ, մայոնեզ: Հաջորդ շերտը կլինի խաշած գազարը քերած, աղ և մայոնեզ: Կարտոֆիլի մնացած մասով ամբողջովին ծածկեք աղցանը, որպեսզի բոլոր բաց կողմերը փակվեն: Վրայից պատել մայոնեզով:
Այնուհետև շան դունչը, բացառությամբ ականջների, ծածկեք խաշած ձվի քերած դեղնուցով, իսկ ականջները ծածկեք քերած սպիտակուցով, որը թողել էինք ձևավորման համար: Այնուհետև ձիթապտուղների միջոցով «տեղադրեք» աչքերը, հոնքերը, քիթը, իսկ լեզուն կարելի է պատրաստել ապխտած երշիկի կտորից:
Թողնել աղցանը սառնարանում մինչ մատուցելը, այնուհետև վայելել գեղեցիկ և համեղ տոնական «Շուն» աղցանը Ամանորի սեղանին: