Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջության ծավալն ընթացիկ տարում աճել է մեկ երրորդով: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը, որը կազմել է 2017-ին ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների վարկանիշը՝ ըստ 2017-ի 9 ամսում ՌԴ-ից արտերկիր արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրության, փոխանցում է Panarmenian-ը:
Այդպես, Ռուսաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 32%-ով՝ հասնելով 279.000 ուղևորության, իսկ արտագնա զբոսաշրջային ուղևորությունները Ռուսաստանից ընդհանուր առմամբ աճել են գրեթե մեկ երրորդով՝ 2017-ի 9 ամսում հասնելով 31 միլիոնի:
Ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած երկրների ցանկում Հայաստանը 27-րդ տեղում է: