Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ներառել է Արցախի ճանաչումը իր քաղաքական պլատֆորմի ծրագրում: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Կուսակցությունը, որը հաստատել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը, դարձել է առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում, որը Արցախի հարցում հանդես է եկել «սկզբունքային դիրքորոշմամբ»:
Հաղորդվում է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը նաև կոչ է արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության [Արցախ] անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ժողովրդի հարաբերությունները: