2018թ. գահին կբազմի Դեղին Հողային Շունը: Առաջին հայացքից մի տարօրինակ գազանիկ, սակայն ըստ էության, ընկերասեր, ով արժևորում է ազատությունն ու ողջամտությունը: Իսկ թե ինչ նվերներ մատուցել Շան տարում ընտանիքի անդամներին, մտերիմներին, ընկերներին՝ պայմանավորված կլինի տարվա նշանի բնավորության առանձնահատկություններով, դե իհարկե նաև ձեր դրամապանակի պարունակությամբ:
Ինչպես նշում են աստղագուշակները, պետք է նվիրել այնպիսի նվերներ, որոնք ոչ միայն հարկավոր են մարդուն, այլ նաև համապատասխանում են նրա նշանի տարերքին:
Խոյ
Խոյը չի սիրում անօգուտ նվերներ: Առավել ցանկալի կլինի նրանց նվիրել կենցաղային իրեր՝ խոհանոցային տեխնիկա և սպասք, համակարգչային աքսեսուարներ, մոմեր: Ինչպես նաև նրանց արժի նվիրել պրոֆեսիոնալ գործունեության հետ կապված նվերներ՝ ուսումնական դասընթացների բաժանորդագրման տոմս կամ վարպետության դասեր, թեմատիկ գրքեր:
Ցուլ
Ամենից շատ Ցուլը գնահատում է տան հարմարավետությունը և ամեն ինչում բառացիորեն «կարգ ու կանոնը»: Կարելի է նրան նվիրել անկողնային պարագաներ, դեկորատիվ բարձեր, փափուկ ծածկոց, ծաղկաման, իկեբանաներ, նկարներ, հարմարավետ օրագիր: Ցուլը անտարբեր է անակնկալների նկատմամբ, այդ իսկ պատճառով նա սիրով կասի, թե ինչ է ուզում նվեր ստանալ:
Երկվորյակներ
Իսկ ահա երկվորյակներին արժի նվիրել ակտիվ զվարճանքի հետ կապված նվերներ, օրինակ սպորտային սարքավորումներ, ուսապարկ, ֆիտնես պարագաներ, խելացի ժամացույցներ և թևնոցներ, տեսախցիկ կամ ֆոտոխցիկ՝ կարևոր պահերը ֆիքսելու համար: Լավ նվեր կլինեն նաև գրքերը, սեղանի խաղերը, խաղաքարտերը:
Խեցգետին
Խեցգետնի համաստեղության տակ ծնվածների համար շատ կարևոր է հարմարավետությունը: Նրանց համար 2018թ. ամանորյա լավ նվեր կլինեն սպա, մերսման կամ գեղեցկության սրահների այցելության քարտերը, ինչպես նաև մոմակալները, անսովոր դիզայնով լապտերները, թատրոնի կամ համերգի տոմսերը:
Առյուծ
Առյուծները սիրում են փայլել և ուշադրության կենտրոնում լինել: Նրանք ըստ արժանվույն կգնահատեն այն նվերները, որոնք կօգնեն փայլն ընդգծել, օրինակ ոսկյա կամ առհասարակ զարդեր, սիրելի հագուստի խանութի նվեր քարտ, օծանելիք կամ հարդարման այլ պարագաներ:
Կույս
Իսկ ահա կույսերին կուրախացնի այն ամենը, ինչը կօգնի նրանց հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանց կարելի է վստահորեն նվիրել օտար լեզու սովորելու վկայագիր, կամ հանգստյան օրերը արտերկրում անցկացնելու հնարավորություն: Բացի այդ, կարող եք նվիրել որևէ էկզոտիկ, բայց նաև պրակտիկ բան, օինակ, արևադարձային մրգերի կամ ծովամթերքի հավաքածու:
Կշեռք
Որպեսզի Կշեռքին հաճելի լինի, պետք է ոչ միայն նվերը լավը լինի, այլ նաև փաթեթավորումը: Կենդանակերպի այս նշանի նուրբ ներկայացուցիչներն ուրախ կլինեն ստանալ նվերը անակնկալ տուփով: Կարելի հավաքել էլիտար խմիչքների հավաքածու, հրուշակեղեն, սուրճ կամ բուրավետ որակյալ թեյ, ձեռնոց, շարֆ: Նրանց նաև անչափ հաճելի կլինի նվիրողի ձեռքերով պատրաստված նվերը:
Կարիճ
Կարիճը միշտ տեղյակ է նորաձևության վերջին զարգացումներից, այնպես որ ցանկացած նորաձև նվեր շատ տեղին կլինի, օրինակ, նոր օծանելիք կամ կոսմետիկա, աքսեսուարներ, զարդեր, օրագրեր, նշումների տետրեր, գրիչներ: Կարիճը սիրում է, երբ նրան հաճելիորեն զարմացնում են:
Աղեղնավոր
Աղեղնավորները սիրում են այն ամենն ինչ նորաձև է և անսովոր: Նրանց համար լավ նվեր կլինի համակարգչային կամ խաղային պարագան, վիրտուալ իրականության ակնոցը, կարելի է ընտրել նաև ճանապարհորդական և զբոսաշրջություն հետ կապված իրեր: Ըստ նախասիրության կարելի է նաև նվիրել, օրինակ, ցատկ անկարգելով կամ թռիչք օդապարիկով:
Այծեղջյուր
Այծեղջյուրը սիրում է այնպիսի բաներ, որոնք օգտակար են ընտանիքում: Ուշադրություն դարձրեք ալկոհոլի հավաքածուներին, տան համար թանկարժեք զարդերին: Լավ կդիտվի ճենապակյա արձանիկը, ինչպես նաև կարելի է նվիրել ձեռնոցներ, դրամապանակ, բնական կաշվե պայուսակ:
Ջրհոս
Ջրհոսի վրա տպավորություն կթողնեն տպավորիչ և պայծառ նվերները: Ընտրեք որևէ անսովոր բան. ձեռագործության կամ ստեղծագործական աշխատանքի համար նախատեսված պարագաներ, ներկերի և վրձինների հավաքածուներ, մրցախաղեր, ժամանցային շոուների տոմսեր: Նրանք կհավանեն նաև անսովոր գաջեթներ՝ տան և խոհանոցի համար, USB աքսեսուարներ, սմարթֆոնի պրոյեկտոր, կեքսեր կամ ադիբուդի պատրաստելու սարք:
Ձկներ
Ձկներին նվեր ընտրելիս պետք է հաշվի առնել նրանց տարերքը: Լավ նվեր կլինի լողավազանի կամ ակվապարկի բաժանորդագրման քարտը, արհեստական մինի ջրվեժը, ակվարիումը, անուշաբույր լամպը, ինչպես նաև թեյի հավաքածուն: