Կանադական օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց West Wind Aviation ավիաընկերությանը պատկանող ATR-42 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է CBC հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 22 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Միջադեպը տեղի է ունեցել Սասկաչևան նահանգում՝ Ֆոն-դյու-Լաք օդանավակայանի մոտ:
Փրկարարների փոխանցմամբ՝ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա: