Հայկական ծագմամբ ֆրանսիացի հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը Le Figaro-ի հետ հարցազրույցում նշել է, որ հույս ունի շարունակել երգել մինչև 100 տարեկան, փոխանցում է ''Новости Армения''-ն:
93-ամյա մաեստրոն դեռ չի ասել իր վերջին խոսքը և դեռ չի կորցրել իր եռանդն ու պատանեկան ամբիցիաները:
Ազնավուրի խոսքով՝ աշխատանքային տրամադրությունը պահելու հարցում իրեն օգնում են գրքերը:
«Ես շատ եմ կարդում: Օրինակ, կարդացել եմ Գոնկուր: Ես կարդում եմ, քանի որ նա ինձ սովորեցնում է, ես կարդում եմ՝ հեղինակին ճանաչելու համար: Ես կարդացել եմ Բալզակի, Դյումայի, Հյուգոյի բոլոր գործերը: Նաև գնել եմ Ֆրասի ստեղծագործությունները, որ դեռ չեմ կարդացել: Դա պետք է ինձ իմ աշխատանքի, և ոչ թե հասարակությունում փայլելու համար»,- ասել է Ազնավուրը: