ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի հեղինակությանը վնասելու մեջ է մեղադրել ամերիկացի իր գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հակառակորդներին, ովքեր «պատմություններ են հորինում» Պուտինի և Թրամփի կապի մասին, փոխանցում է BBC-ն:
Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամպի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետախուզականգործակալությունների պնդմամբ՝ Մոսկվան միջամտել է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին՝ աջակցելով Թրամփին: ՌԴ նախագահ Պուտինը ժխտում է այս մեղադրանքները: