Ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անեկդոտ է պատմել բանակին և նավատորմին հատկացվող ծախսերի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարցին, թե արդյո՞ք ռազմական ծախսերը չեն հարվածում այլ ծրագրերին, Պուտինն ի պատասխան անեկդոտ է պատմել նախկին սպայի որդու մասին, ով իր հոր դանակը փոխում է հարևան բակի տղայի ժամացույցի հետ:
«Հայրը ասում է. դե՛, ցույց տուր. ժամացույցդ լավն է, ապրես: Բայց գիտես վաղը ավազակներ են գալու մեզ մոտ, ինձ ու մայրիկիդ սպանելու են, քրոջդ՝ բռնաբարեն»: Եվ դու դուրս կգաս ու կասես՝ «Բարի երեկո, Մոսկվայի ժամանակով ժամը 12.30 է»», - ասել է Պուտինը:
«Մենք, չէ՞ որ, այդպիսի զարգացում չենք ուզում ունենալ», - եզրափակել է նախագահը: