Հնդկաստանում հետախուզվում է Մադհյա-Պրադեշ նահանգի երջանկության նախարարն, ում կասկածում են սպանության մեջ, հայտնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ Լալ Սինգհ Արյան կասկածվում է 2009 թվականին ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի սպանության մեջ:
7 մլն բնակչություն ունեցող Մադհյա-Պրադեշը Հնդկաստանի առաջին նահանգն է, որտեղ հայտնվել է Երջանկության նախարարությունը: Արյան նախարար է դարձել 2016 թվականին: