Ֆրանսիայի հարավում դպրոցական ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա, տուժածների թիվը հասնում է 20-ի, հայտնում են ֆրանսիական իշխանությունները:
Նշվում է, որ դեռևս չի հաջողվել նույնականացնել բոլոր զոհերին և տուժածներին. դեպքի վայր ժամանած վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ դա «չափազանց դժվար» է:
Վարչապետի խոսքերով տուժածներից 11-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: