Թուրք լրագրող Ֆուադ Աբբասովը ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում քաղաքական թոք-շոուի ժամանակ հարձակվել է հայկական ծագումով ռուս փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
«Ես ցանկանում եմ հանգստացնել հայկական և սիրիական ծագում ունեցող թուրքաֆոբ փորձագետներին, ովքեր նվազեցնում են Թուրքիայի դերակատարումը», - ասել է Աբբասովը և գնացել Սարգիս Ծատուրյանի, Գևորգ Միրզայանի և սիրիացի լրագրող Աբաս Ջումայի ուղղությամբ:
Աբբասովը Սարգիս Ծատուրյանից պահանջել է լռել և փորձել է հարվածել նրան, սակյան գործընկերներին հաջողվել է Աբբասովին նստեցնել տեղը: