Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությանը, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրի դրույթներին համապատասխան, զգոնությամբ շարունակում է Հայաստանի պետական սահմանների պահպանությունը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ներկայում նախատեսվում է ինժեներական կառույցների արդիականացում, հնացած սարքավորումների վերանորոգում և հայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում ժամանակակից անվտանգության համակարգերի տեղադրում: