ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ՌԴ-ն չի օգնում Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված դրության կարգավորման գործում, սակայն Վաշինգտոնը կցանկանար Մոսկվայից այդ հարցում աջակցություն ստանալ:
«ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի հիմնական թեման Հյուսիսային Կորեան էր, մենք խոսում էինք այդ երկրի մասին, որովհետև կցանկանայինք, որ նրանք օգնեին այդ հարցում: Չինաստանը օգնում է, Ռուսաստանը չի օգնում, իսկ մենք կուզեինք, որ Ռուսաստանը ևս օգներ, դա շատ կարևոր է», - ասել է Թրամփը: