«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու Հայաստանի հավաքականի և անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիճել են նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղից հետո: Այս մասին հաղորդում է Sport.News.am–ը` հղում կատարելով ESPN-ին:
Պորտուգալացի մասնագետը դժգոհ է եղել «Բրայթոնի» դեմ խաղում Մխիթարյանի գործողություններից և այդ մասին խոսել է բոլոր ֆուտբոլիստների ներկայությամբ: Մխիթարյանը չի համաձայնել քննադատությանը և շարունակել է մարզիչի հետ վիճաբանությունը միջանցքում:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրայթոնին» հաղթել էր նվազագույն հաշվով մրցակցի ինքնագոլի շնորհիվ, Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեին՝ ստանալով ամենացածր գնահատականը: Այդ խաղից հետո Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 8 հանդիպումներից 7-ում չի ընդգրկվել նույնիսկ պահեստայինների թվում: