Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք:
Դեռևս դեկտեմբերի 6-ին Թուրքական արտաքին գերատեսչության կայքում հայտարարություն է տեղադրվել, որով Թուրքիան դատապարտել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը։ «Այս որոշումը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ բանաձևերին»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Պաղեստինի Պետությունը, որպես անկախ և սուվերեն պետություն, ստեղծվել է 1967թ․ սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ «Թուրքիան շարունակելու է պաշտպանել դա»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ ճանաչեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։