Հայպետհիդրոմետի հաղորդմամբ՝ Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ:
Դեկտեմբերի 16–19–ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20–ի գիշերը հանրապետության գրեթե ողջ տարածքում կտեղա ձյուն։ Չորեքշաբթի ցերեկը ձյան տեսքով տեղումները կպահպանվեն Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում։ Մնացած բոլոր մարզերում և Երևանում ձյունը կվերածվի անձրևի։
Քամին կլինի հարավ–արմևտյան` 3–8 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 20–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15–19–ը էապես չի փոխվի, դեկտեմբերի 20–ի գիշերը կնվազի 6–8 աստիճանով, ցերեկը կբարձրանա 3–4 աստիճանով։