Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ևԱրցախի խորհրդարանների փոխնախագահներ Միքայել Մելքումյանը ու Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: