Google-ը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են այս տարի որոնողական համակարգում ամենաորոնված թեմաները:
Այսպես, 2017 թվականին օգտատերերն ամենաշատն որոնել են դրամատիկ երաժշտություն, արևի լիարժեք խավարման տեսանյութը, ինչպես նաև ահաբեկչությունները և Մյանմայում ռոհինջաների ճգնաժամը:
Համացանցում ամենաքննարկված թեմաներն են բնական աղետները, Bitcoin-ը, Պուերտո-Ռիկոյի և Հյուսթոնի ավերիչ փոթորիկները, ինչպես նաև սեռական բռնության դեմ #MeToo ֆլեշմոբը:
Տեսանյութում ընդգրկվել են նաև հյուսիսկորեական հրթիռները, հուզիչ մարզական պահեր, Ռոբերտ Քելիի հարցազրույցը, որն ընդհատել էին նրա երեխաները, Cassini առաքելության ավարտը և «Խիստ տարօրինակ գործեր»-ում Դեվիդ Հարբորի կերպարի պարը: