Դուբլինի երկու բնակիչ միասեռ ամուսնություն կկնքեն, որպեսզի չվճարեն ժառանգության համար գանձվող հարկը, հայտնում է Irish Times-ը:
Նշվում է, որ 85-ամյա տղամարդն, ով 30 տարվա ընթացքում ընկերություն է անում Մայքլ Օ'Սալիվանի հետ, որոշել է նրան փոխանցել իր անշարժ գույքը, ինչի համար վերջինս պետք է վճարի դրա արժեքի 33 տոկոսի չափով հարկ:
Դրանից խուսափելու համար տղամարդիկ որոշել են ամուսնանալ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեն և դա անում են միայն ֆինանսական դիտավորությամբ:
Հայտնի է, որ ընկերները պատրաստվում են ամուսնանալ հունվարին: