Հունաստանի ոստիկանությունը կանխել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեդ պատրաստվող մահափորձը։ Այս մասին հայտնում է հունական To Vima թերթը՝ երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներին հղումով։ Պարբերականի տեղեկություններով՝ մահափորձը պատրաստում էին ձախ արմատական DHKP-C կազմակերպության գրոհայինները։
Թուրքական Anadolu գործակալությունն այս կապակցությամբ գրում է, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող գրոհայինների խումբը ծրագրել էր երկու կետից նռնականետերից գնդակոծել Էրդողանի ավտոշարասյունը։ Գրոհայինների մեկ այլ խումբ պետք է գնդակոծեր անմիջապես նախագահի ավտոմեքենան։