Թուրքիայի Բուրսա քաղաքում Ուլուդաղի համալսարանի ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դրոշը բուհի շենքի առջևից հեռացնելու ղեկավարության որոշման դեմ: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն ՝ հղում կատարելով Azxeber.co-ին:
«Դրոշը հեռացնելու պատճառը Հայաստանի եռագույնի անհետանալն էր շենքի առջևից: Բուհի ղեկավարությունը վստահ է, որ Հայաստանի դրոշը պոկել են ադրբեջանցի ուսանողները»,- գրում է ադրբեջանական կայքը:
Նշվում է, որ համալսարանի ղեկավարությունը խոստացել է բարձրացնել Ադրբեջանի դրոշը շենքի վրա այն դեպքում, երբ կվերադարձվի Հայաստանի դրոշը:
Որոշ ուսանողներ էլ հայտարարել են, որ ադրբեջանցիները կապ չունեն հայկական եռագույնի անհետանալու հետ և որ այն պոկել են թուրք ազգայնականները: