ԱՄՆ-ում արագընթաց գնացքի վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է CNN-ը: Նրանցից չորսը ծանր վիճակում են:
Amtrak երկաթուղային ընկերության գնացքը, որը Սիեթլից մեկնել Էր Փորթլենդ, դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում դուրս է եկել ռելսերից: Վագոններն ընկել են I-5 ավտոմայրուղու վրա, որն իրար է կապում ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներ՝ Սան-Դիեգոն, Լոս Անջելես և Սիետլ քաղաքները: