Արգենտինայի Հայ ազգային կոմիտեն՝ Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտի, ինչպես նաև Արգենտինա-իսրայելյան ասոցիացիաների պատվիրակության հետ համատեղ ստեղծել են դասախոսությունների շարք՝ «Ժխտումը որպես խտրականության ձև» խորագրով, փոխանցում է Agencia Prensa Armenia-ն:
«Ինչքան բարձրացվում է Հայկական հարցը, այդքան աճում են ցեղասպանությունը ժխտելու փորձերը»,- ասել է Արգենտինայի Հայ ազգային կոմիտեի ղեկավար Նիկոլաս Սաբունչյանը:
Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտի տնօրեն Արիել Իսաակն իր հերթին նշել է, որ պատմական իրադարձության ժխտումը խճճում և խեղաթյուրում է իրականությունը և խթանում է դրանց կրկնությունը:
Դասախոսությունները կարդացվելու են Արգենտինայի տարբեր քաղաքներում 2018թ.-ի ընթացքում: