ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկում է խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերջինիս կողմից Եմենի հութի-ապստամբների զենք մատակարարելու պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
Վաշինգտոնի կարծիքով հութիները Սաուդյան Արաբիային հարվածներ են հասցնում Իրանի կողմից արտադրված և մատակարարված հրթիռների միջոցով:
Գործող սահմանափակումների համաձայն Թեհրանին արգելված է արտադրել հրթիռներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ: Հեյլին առաջարկում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության լիարժեք արգելք սահմանել: