ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ ուշադիր հետևելու է, թե որ երկրներն են դեմ քվեարկում Երուսաղեմի ճանաչմանը, հայտնում է The Guardian-ը:
Նա տեղեկացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ այդ քվեարկությունները ԱՄՆ նախագահ Թրամպը որպես անձնական վիրավորանք է ընդունում և որ հանձնարերել է՝ հետևել ու իրեն տեղյակ պահել այդ քվեարկությունների մասին: