Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարյալ կլիներ Անգլիայի Պրեմիրեր լիգայի ներկայիս առաջատար Ման Սիթիի կազմում: Այս մասին Daily Star-ին ասել է Շերվուդը:
«Կարծում եմ՝ միակ ֆուտբոլիստը, ում Գվարդիոլան կցանկանար գնել Յունայթեդից, Մխիթարյանն է»,- ասել է նա:
Չնայած Գվարդիոլայի տրամադրության տակ շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր գործում են հարձակման մեջ, իսպանացի մարզիչը կցանկանար տեսնել 28-ամյա հայ ֆուտբոլիստին իր թիմում: