Ստամբուլի «Բեշիկթաշը» որոշել է վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է News.am-ը՝ հղում կատարելով Fanatik-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ղազախական և ռուսական ակումբները։
27-ամյա ֆուտբոլիստը գրեթե չի խաղում «Բեշիկթաշում» և հանդես է գալիս թուրքական ակումբի երիտասարդական թիմում։ Նա 2016-ին է միացել Ստամբուլի թիմին։