Թևակոխեցինք 2018 թվականը: Շատերին է հետաքրքրում, թե որո՞նք են լինելու դեղին շան տարվա նորաձևության թրենդերը:
Նոր տարվա նորաձևության միտումները բավական շատ են, բայց մենք փորձել ենք առանձնացնել դրանցից ամենավառ և աչքի ընկնող մոտեցումները: Ձեզ ենք ներկայացնում 2018 թվականի նորաձևության բնագավառում թոփ 10 թրենդերը.
Թափանցիկ պլաստիկից ու արհեստական կաշվից պատրաստված հագուստը ավելի քան ակտուալ է լինելու եկող տարի:
Կարմիրի բոլոր երանգները. անգամ կարմիր գույնը չսիրողներին խորհուրդ է տրվում գոնե ինչ-որ վառ կարմրավուն դետալ ունենալ հագուստի մեջ:
Լայն և շատ լայն տաբատները. Չնայած կիպ նստող ջինսերը դեռ շարունակում են պահանջված լինել, 2018-ին ցանկալի է ունենալ և կրել նաև լայն փողկերով տաբատներ:
Գալիք տարվա ամենանորաձև թրենդը փայլն է: Ամանորին և ողջ տարվա ընթացքում պետք է կրենք փայլուն իրեր, եթե ոչ հագուստ, ապա գոնե աքսեսուարներ՝ պայուսակ, կոշիկ կամ զարդեր:
Ինչ վերաբերում է զարդերին, ապա երկար ու ծանր ականջօղերը, որոնք անցած տարի մեծ հաջողություն ունեցան, այս տարի էլ ավելի ճոխ ու շքեղ տեսք կհաղորդեն:
Աքսեսուարներից անդրադառնանք պայուսակ-գոտիներին: Դրանք անչափ պրակտիկ և ակտուալ է վերջին շրջանում: Այն իր կայուն տեղն է գտել ինչպես հայտնի ոճաբանների հավաքածուներում, այնպես էլ «փողոցային նորաձևության» մեջ:
Բերետներ: Գլխարկի այս տեսակը 2017-ին վերանվաճեց իր դիրքերը նորաձևության աշխարհում, 2018-ին այն նույնպես մեծ պահանջարկ կվայելի:
Նորաձև կլինեն դեղինի երանգները՝ հատկապես մանանեխի գույնը: Պատահական չէ, որ տարին համարվում է դեղին շան տարի, սակայն ամենահարգի դեղինը կլինի մանանեխ հիշեցնող երանգը:
Լոգոների մոլուցք. Ենթադրվում է, որ լոգոներով հագուստը մեծ պահանջարկ կվայելի 2018-ին ևս, ինչպես դա եղել էր անցյալ տարի՝ ամենաճանաչված ապրանքանիշերի հագուստի հավաքածուներում։
Նրբագեղ բացվածքներ. Բացվածքները թե կրծքի շրջանում, թե ոտքերի կշարունակեն լինել դիզայներների ուշադրության կենտրոնում: Ոչ միայն զգեստների և կիսաշրջազգեստների վրա կտեսնեք գրավիչ բացվածքներ, այլ անգամ տաբատների: