Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Արգիշտի Առաջին» հուշամեդալ է շնորհել հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին՝ Երևան-Մոսկվա համագործակցության զարգացման գործում մեծ աջակցության և հեռուստատեսության ոլորտում նշանակալի ներդրման համար, հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը,
Մրցանակը շնորհվել է Մոսկվայում, որտեղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է «Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակում։